Սևակ Քարամյան
Ինչպե՞ս մերժել կոլեգաներին
Հարգելի կոլեգաներ, տվյալ հոդվածում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի արատավոր երևույթի վրա, որն առկա է Հայաստանի բոլոր բուհերում: Խոսքս կոռուպցիայի մի յուրահատուկ դրսևորման, այն է՝ կոլեգաների կողմից իրենց՝ այս կամ այն մոտ կամ հեռու բարեկամի համար հաճախ կատարվող հովանավորչության և միջնորդությունների մասին է: Տվյալ հոդվածում չեմ փորձելու գտնել նշված երևույթի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, մանավանդ, դատելով «ազգային» մտածելակերպը կրող որոշ կոլեգաների կարծիքներից, տվյալ երևույթը ոչ միայն բնական է, այլև բարոյական: Բնականաբար, նման «հանճարեղ» կարծիքների հետ համաձայնելը նշանակում է լեգիտիմացնել այն, սակայն մինչ մարդը կփորձի բարոյական արդարացում գտնել այս արարքի համար, մի պահ թող հիշի, որ ցանկացած հանցագործություն սկսվոմ է բարոյական արդարացումից:
Եվ այսպես, հայաստանյան բուհերում աշխատում են հազարավոր մարդիկ, որոնք ունեն բազմաթիվ բարեկամներ, հարևաններ ու ծանոթներ, որոնց մի մասը «սովորում է» բուհերում, իսկ ավելի ստույգ հաճախում է բուհեր: Քննական շրջանի սկսվելուն պես այս բարեկամական կապերի ակտիվացման գործընթացը նոր եռանդ ու թափ է ստանում, որի արդյունքում երբեմն պարզվում է, որ կուրսի գրեթե 60% հավանաբար քույրեր և եղբայրներ են: Իհարկե, հոգատար վերաբերմունքը բարեկամի և հարևանի նկատմամբ գովելի վարքագիծ է, սակայն արդյո՞ք սա հոգատար վերաբերմունքի կամ բարեկամի հանդեպ ունեցած պարտավորության դրսևորում է։ Իհարկե ո՛չ, քանզի բարեխոսելու փոխարեն կարելի է տվյալ ուսանողին այս կամ այն կերպ օգնել ավելի լավ սովորել, այլ ոչ թե հերթական քեֆի ժամանակ համայն բարեկամության առջև, բաճկոնի կոճակները քանդված վիճակով ու ցցված փորով, հայտարարել որ «էս երեխեն վապշե պրոբլեմ չունի, քանի որ ինքը սաղ հարցերը լուծողա» («սաղ հարցերի» տակ հասկացվում է էրեխու կատարյալ դեբիլացման գործընթացը):
Խնդիրը հետևյալն է. ինչպե՞ս մերժել կոլեգային, ինչպե՞ս մերժել մարդկանց, որոնց հետ հաճախ անցկացնում ես օրվա մեծ մասը, ինչպե՞ս մերժել մարդկանց, որոնք նմանատիպ խնդրանքը չեն համարում էթիկայի նորմերից դուրս, կամ հանցագործություն, որոնց համար «ես քեզ, դու՝ ինձ» գործելակերպը կենսագործունեության կարևորագույն սկզբունք է, մինչդեռ մերժումը հաստատ կընկալվի բարոյական վարքագծից անդին:
Անցյալ տարի Կենտրոնական եվրոպական համալսարանում մասնակցում էի մի նախագծի, որի մի մասը նվիրված էր ավելի լավ սովորելու նպատակով ուսանողներին ճիշտ մոտիվացնելու մեթոդներին: Իմ կողմից բարձրացված այն հարցին, թե առաջարկվող մեթոդները որքանով են կենսունակ, հայաստանյան բուհերում առկա քավորաբարեկամախնամիական պայմաններում, մասնագետները, փոքր ինչ շփոթության մեջ ըկնելով, քանի որ հարցի էությունը նրանց համար անհասկանելի է, երկար մտածելուց հետո պատասխանեցին, որ տվյալ մեթոդները մեր բուհերի համար չեն, քանի որ նման պայմաններում ուսանողի մոտ կորչում է արդարության զգացումը, իսկ դասախոսը կորցնում է իր հեղինակությունը, հետևաբար անհնար է որևէ արդյունքի հասնել առաջարկվող մեթոդներով:
Մեկ այլ առիթով Միլանի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր, հարգարժան պարոն Մարտինելլիին հարցրեցի՝ արդյո՞ք նա կընդառաջի իր կոլեգայի նման խնդրանքին, նա պատասխանեց, որ կընդառաջի, «սակայն,-ավելացրեց հարգարժան պրոֆեսորը,-ես համոզված եմ, որ իմ կոլեգաները նման ոչ կոռեկտ խնդրանքով երբեք չեն դիմի ինձ»։ Այս մասին ասում եմ՝ ցույց տալու համար, որ հայերից ոչ պակաս բարեկամասեր ու ընկերասեր իտալացիները նման խնդիրների չեն բախվում:
Տվյալ արատավոր երևույթի հետ սերտորեն կապված է մի խնդիր ևս. պարզվում է, որ X դասախոսի հորաքրոջ թոռնիկը, որի համար նա բարեխոսում է (հիմնականում զգացմունքային ելևեջներով պատմում է, թե ինչպիսի առողջական պրոբլեմներ ունի իր բազմաչարչար հորաքույրը), ամենևին էլ նրա հորաքրոջ թոռնիկը չէ, և նա կատարված միջնորդության համար պարզապես կաշառք է վերցրել, և կաշառք տվողին հավաստիացրել այն մասին (կամ երդվել է իր բոլոր սրբություննեով), որ այդ գումարը փոխանցելու է այդ «կռիս» դասախոսին:
Խնդրում եմ ձեր մեկնաբանություններում չխոսել այս արատավոր երևույթի պատճառների մասին, քանի որ պատճառներն ակնհայտ են, ուղղակի առաջարկե՛ք մերժման գործուն մեխանիզմներ:
Ես մշակել եմ մի քանի նման մեխանիզմներ և ցանկանում եմ կիսվել ձեզ հետ:
Առաջին – Դարձե՛ք անհասանելի քննական շրջանում, անջատե՛ք բոլոր հեռախոսները, աշխատե՛ք, որ ձեզ չտեսնեն ամբիոնում, դեկանատում և բուհի միջանցքում, վերադարձե՛ք տուն գիշերը մեկից հետո:
Երկրորդ – Փորձե՛ք միջնորդ կոլեգային քաղաքավարի կերպով ուղարկել այնտեղ, ուր որ նրա տեղն է (սա, իհարկե, բարդ է, սակայն դուք կարող եք նրան խոստանալ, որ եթե լիկվիդի ժամանակ տվյալ ուսանողը պատասխանի 3-ի, դուք կընդառաջեք նրան և կնշանակեք 4, համոզված եղեք, որ տվյալ ուսանողի 3-ի չի պատասխանի):
Երրորդ – Խնդրանքը նախապես բավարարեք, սակայն քննության օրը մի՛ նշանակեք՝ պատճառաբանելով, որ ամբիոնի վարիչը կամ դեկանը քննության ժամանակ ներկա էին, և դուք չկարողացաք որևէ կերպ ընդառաջել տաբուրետկայի գիտելիքներ ունեցող իր պրոտեժե բարեկամին (սա աշխատող տարբերակ է, եթե իհարկե այդ միջնորդը հենց նույն ամբիոնի վարիչը, կամ դեկանը չեն)։
Չորրորդ – Դուք ինքներդ մի՛ բարեխոսեք ոչ մեկի համար, այլապես ոչնչով չեք տարբերվի ձեր կոլեգաներից և հետագայում ուղղակի չեք կարող մերժել նրանց:
Հինգերորդ – պարզապես մերժեք և վերջ:
Պրակտիկայով ապացուցված է, որ այս մեթոդների կիրառման դեպքում հավանականությունը, որ սուբյեկտը երկրորդ անգամ կդիմի 30 տոկոս է, իսկ երրորդ անգամ՝ 10 տոկոս։
Ինձ համար ցավալի է, որ մենք ստիպված ենք զբաղվելու նման հարցերի քննարկումով և դրանց լուծման ուղիների որոնմամբ, սակայն առանց նմանատիպ արատավոր երևույթների վերացման խոսել որակյալ և արդյունավետ կրթությունից ուղղակի ծիծաղելի է։ Ծիծաղելի է, երբ արցախյան խնդրով «մտահոգված մտավորական» դասախոսը հեռուստատեսությամբ երեկոյան բոցաշունչ ելույթ է ունենում, իսկ առավոտյան միջնորդում այն դատարկ ուսանողի համար, որը հավանաբար մի քանի տարի հետո պետք է զբաղվի արցախյան հիմնախնդրով:
Ք.գ.թ. Սևակ Քարամյան
ԵՊՀ Հանրային կառավարման
ամբիոնի դասախոս
13 comments:
Լավ տարբերակներ են, սակայն հաճախ կամ գերազանցապես միջնորդողները ամբիոնի վարիչներն ու ավելի վեր կանգնած համալսարանական չինովնիկներն են, որի վառ օրինակը X ֆակուլտետում է:
Ամենաճիշտը` այն սուբյեկտին, որի համար միջնորդում են, ընդհանրապես չնշանակելն է:
Ես առաջարկել եմ այս թեման բարձրաձայնել "Հատուկ Ռեպորտաժ"-ով, բայց դեռևս արձագանք չեմ ստացել: Միգուցե բոլորս միասին խնդրենք, որ նման մի հաղորդում պատրաստեն:
Հետաքրքիր զուգադիպություն է:Այս հոդվածն արտացոլում է այն, ինչ ես հենց այսօր, հենց հիմա զգում ու մտածում եմ: Բանն այն է, որ 5 տարվա դասավանդման պրակտիկայում իմ աշխատանքային սկզբունքներով և մոտեցումներով ակամա ձևավորել եմ “հենց այնպես չդնող դասախոսի” կարծրատիպ, չնայած որ եղել են դեպքեր, երբ բարեկամս է դիմել խնդրանքով կամ պարզապես ուսանողի ծնողն է խնդրել: Ամեն դեպքում իմ ոչ մի ուսանող առանց քննությանը պատրաստվելու չի ստացել իր գնահատականը: Հեշտ չի դրան հասնել, քանի որ դա անհատական պայքար է լայն տարածում գտած երևույթների դեմ, և “անվնաս” ու առանց կորուստների այդ ճանապարհն անցնել գրեթե հնարավոր չէ: Մասնավորապես, այդպիսի բարեկամական խնդրանքին ընդառաջ չգնալու արդյունքում ուսանողի ավարտելուց հետո նրա մայրը նույնիսկ դադարեց բարևել ինձ և ընտանիքիս անդամներին:
Այսօր մեկ այլ դեպք պատահեց: Ամբիոն մտավ քաղաքագիտության ֆակուլտետից մի կոլեգա, որը մոտեցավ ինձ և գրեթե հրամայական տոնով “խնդրեց” ընդառաջել մի ուսանողուհու, իսկ վերջինս կանգնած էր միջանցքում ու վստահ սպասում էր դրական արդյունքի: Երբ այդ կոլեգան հասկացավ, որ “սխալ հասցեով է” եկել, և ես չեմ պատրաստվում կատարել իր հրաման-խնդրանքը, սկսեց ակնարկել, որ ինձ կարող են վերադասներս հարկադրել, ու դուրս եկավ: Դրանից հետո ամբիոնիս վարիչին իրազեկեցի այդ միջադեպի մասին ու զգուշացրեցի, որ այդ ուսանողուհին գալու է լուծարքի այնքան ժամանակ, որքան պետք լինի գոնե որոշ չափով սովորած գալու համար: Փաստորեն, ամբողջ աշխատանքային օրս շարունակվեց այդ հանդիպումից ունեցած բացասական տպավորությունների ազդեցության տակ: Ամեն դեպքում, վստահ եմ, որ դա դեռ սկիզբն է, և նման տհաճ զրույցներ դեռ լինելու են, քանի որ ոչինչ չի կարող ստիպել խախտել իմ աշխատանքային սկզբունքները, եթե, իհարկե, ԵՊՀ-ում մի օր չորոշվի լեգալիզացնել այս արատավոր և ամոթալի երևույթը:
Լ. Քարամյան
Հետաքրքիր զուգադիպություն է: Այս հոդվածն արտացոլում է այն, ինչ ես հենց այսօր, հենց հիմա զգում ու մտածում եմ: Բանն այն է, որ 5 տարվա դասավանդման պրակտիկայում իմ աշխատանքային սկզբունքներով և մոտեցումներով ակամա ձևավորել եմ “հենց այնպես չդնող դասախոսի” կարծրատիպ, չնայած որ եղել են դեպքեր, երբ բարեկամս է դիմել խնդրանքով կամ պարզապես ուսանողի ծնողն է խնդրել: Ամեն դեպքում իմ ոչ մի ուսանող առանց քննությանը պատրաստվելու չի ստացել իր գնահատականը: Հեշտ չի դրան հասնել, քանի որ դա անհատական պայքար է լայն տարածում գտած երևույթների դեմ, և “անվնաս” ու առանց կորուստների այդ ճանապարհն անցնել գրեթե հնարավոր չէ: Մասնավորապես, այդպիսի բարեկամական խնդրանքին ընդառաջ չգնալու արդյունքում ուսանողի ավարտելուց հետո նրա մայրը նույնիսկ դադարեց բարևել ինձ և ընտանիքիս անդամներին:
Այսօր մեկ այլ դեպք պատահեց: Ամբիոն մտավ քաղաքագիտության ֆակուլտետից մի կոլեգա, որը մոտեցավ ինձ և գրեթե հրամայական տոնով “խնդրեց” ընդառաջել մի ուսանողուհու, իսկ վերջինս կանգնած էր միջանցքում ու վստահ սպասում էր դրական արդյունքի: Երբ այդ կոլեգան հասկացավ, որ “սխալ հասցեով է” եկել, և ես չեմ պատրաստվում կատարել իր հրաման-խնդրանքը, սկսեց ակնարկել, որ ինձ կարող են վերադասներս հարկադրել, ու դուրս եկավ: Դրանից հետո ամբիոնիս վարիչին իրազեկեցի այդ միջադեպի մասին ու զգուշացրեցի, որ այդ ուսանողուհին գալու է լուծարքի այնքան ժամանակ, որքան պետք լինի գոնե որոշ չափով սովորած գալու համար: Փաստորեն, ամբողջ աշխատանքային օրս շարունակվեց այդ հանդիպումից ունեցած բացասական տպավորությունների ազդեցության տակ: Ամեն դեպքում, վստահ եմ, որ դա դեռ սկիզբն է, և նման տհաճ զրույցներ դեռ լինելու են, քանի որ ոչինչ չի կարող ստիպել խախտել իմ աշխատանքային սկզբունքները, եթե, իհարկե, ԵՊՀ-ում մի օր չորոշվի լեգալիզացնել այս արատավոր և ամոթալի երևույթը:
Լ. Քարամյան
ԵՊՀ
Իմ կուրսում ուսանողներ կային, որոնք յուրաքանչյուր կիսամյակի ավարտին ֆիքսված կլորիկ գումար էին վճարում փոխդեկանին և ստանում իրենց անհրաժեշտ գնահատականները: Հետաքրքիր է` այդ գումարից ինչ-որ մաս հասնում էր դասախոսներին, թե սպառնալիքների գնով էր փոխդեկանը հասնում ցանկալի արդյունքին? Բայց բնավ չեմ կասկածում, որ այդ գումարը վերին ատյաններում ճշգրիտ տոկոսներով վճարվում էր:
Folks, I ask some of you not be surprised on what I am writing. What you talk about and the way and depth level you describe the problem and the approach you have is not professional.
The problem in reality is the status of the academic, the condition he/she is put and not the ways he tries to cope with the situation.
I believe that academic partnership is one of the ways the academics try to overcome with their pity social, economic and moral situation. I believe we have to think more advanced methods of increasing the authority and image of the professor instead of such propogation you are doing. And only in the scope and along with the reviving the scholars authority in the society we can work towards corruption in this feild.
There is an opinion that the academics are the most obedient creatures to be controlled and manipulated and you are supporting it by your naiv articles and non professional suggestions. We need to consolidate , keep each other, defend our rights and interests and not poke under each other.
Es hamazayn em bayc ete ayd X dasaxosy inqy taburetkai glux uni u jamanakin inchvor meki mignordutyamb barzr tvanshan stanalov kam el banakic xusapelu hamar e darcel "dasaxos" inqn el piti ir partqy "qavorneri" nkatmamb katari.......
Համաձայն եմ equivocus-ի հետ, մեկ բացառությամբ: Իսկ ի՞նչ անել այն դեպքում, երբ որոշ դասախոսներ հատուկ եւ կոնկրետ նպատակներով ուսանողին նշանակում են ցածր գնահատական, որպեսզի վերջինս զրկվի իրեն հասանելի զեղչից: Իսկ որոշ դասախոսներ էլ բոլոր միջոցներով հասկացնում են, որ «հենց այնպես ստանալը» առնվազն անհնար է:
Խոսքս գնում է լավ առաջադիմություն ունեցող ուսանողների մասին:
.Anonymous said...
Folks, I ask some of you not be surprised on what I am writing. What you talk about and the way and depth level you describe the problem and the approach you have is not professional.
The problem in reality is the status of the academic, the condition he/she is put and not the ways he tries to cope with the situation.
I believe that academic partnership is one of the ways the academics try to overcome with their pity social, economic and moral situation. I believe we have to think more advanced methods of increasing the authority and image of the professor instead of such propogation you are doing. And only in the scope and along with the reviving the scholars authority in the society we can work towards corruption in this feild.
There is an opinion that the academics are the most obedient creatures to be controlled and manipulated and you are supporting it by your naiv articles and non professional suggestions. We need to consolidate , keep each other, defend our rights and interests and not poke under each other.
04 March, 2009 21:47.
Dear Anonymous,
Although I agree with you that the problem presented in the article has deeper roots and more fundamental reasons than most of us see, allow me not to agree with you on some points.
Firstly, the article presents the reality in Armenian universities and suggests some solutions. Be they able to solve the problem or not, they are practical methods for handling the problem. So calling them unprofessional is not very correct.
Secondly, yes man is capable of many things if you put him in certain situations. But still, academics are not ordinary people as to their moral values. An ordinary person and a learned man are different in that the second is wiser and more just. At least he should be. So, where does a professor who takes bribes and gives the grades a true student earns to one who is not worthy, stand?
Therefore, although I agree that there should be a more fundamental approach and that the pitiful social and economic status of an academic should be reevaluated, academic partnership is meant for true academics and not those who set an example of being unjust and immoral. Bear in mind that these are professors who often have respectful ranking (deans etc.), and this is what the upcoming generation sees and understands as normal. But it is not normal, and we should not rank these .professors. alongside genuine ones.
What you are suggesting is a long term resolution, which requires a change in mentality. It is an ideology which needs to be put into practice.
Best regards,
Gayaneh M. Melkomian
Հարգելի ժողովուրդ, շատ ուրախ եմ, որ այս հարցը անկեղծորեն հուզում է մեզ բոլորիս: Շնորհակալություն ձեր բոլոր մեկնաբանությունների ու առջարկների համար, վստահ եմ որ նման քննարկումները կտան ցանկալի արդյունք:
ինձ համար իրոք ցավալի է (ինչ որ տեղ նաև ամոթալի), որ տվյալ խնդրի լուծման համար մենք քյալա տալու փոխարեն դիմում ենք խորամանկության: Ուղղակի համակարգը այնպիսին է, որ քյալլա տալը դեռևս ոչ արդյունավետ է, քանի որ պոտենցիալ քյալա տվողների թիվը փոքր է և նման վարքագիծը հավանաբար կհանգեցնի տվյալ դասախոսի դուրս մղմանը համակարգից:
Իսկ գտնվելով համակարգի ներսում մենք կարող ենք խաղալ, միաժամանակ չըդունելով խաղի կանոնները, ինչը հնարավոր է կբերի համակարգի փոփոխության:
Սևակ Քարամյան
P.S. Նմանատիպ քննարկում ընթանում է նաև հետևյալ էջում http://www.facebook.com/home.php?#/note.php?note_id=73647105139&ref=nf
Ժող ջան,նախ ողջույն բոլորին,նոր եմ միացել քննարկմանը.
@եման իրոք կարեւոր է,հարցը այնքան խորն է ու ճյուղավորված, որ կարծես քաղցկեղի ուռուցք լինի... հոդվածը ոչ շատ հաճախ հանդիպող երեույթի` նորմալ դասախոսի մասին է, եւ նրա խնդիրներից մեկն է արտացոլում մեր կրթական համակարգում... Վախենամ, որ այդ մարդիկ ընկնում են "Առաքյալ"-ի օրը, չեն դիմանում շուրջբոլորը տիրող մթնոլորտին ու հեռանում են բուհից (միգուցե երկարատեվ կամ կարճ պայքարից հետո),կամ ի վերջո տարրալուծվում են: Որովհետեւ իրոք շատ դժվար է դիմանալ, եթե սկսում ես խորանալ, թե էդ տաբուրետկայի ուղեղ ունեցողն ինչպես է հայտնվել բուհում` ուսանողի կամ թեկուզ դասախոսի կարգավիճակով,ինչու է հայտնվել կամ թե նրա նման քանիսը կան, տաշեղ ես զգում քեզ հսկա ծովում: Բայց միեւնույն ժամանակ նաեւ համոզված եմ, որ միայն այն, որ հետեւողական ես ու հավատարիմ սեփական սկզբունքներին արդեն փոփոխություն է բերում շրջապատում: Նույնիսկ Մի հոգին, որ չի համաձայնում լինել այդ միջնաբերդի ու կլանի մասը, թույլ չի տալիս ամենաթողությանը, Չեմ կարող ասել, որ հնարավոր է սուպերմենի պես մի հոգով ամեն ինչ փոխել, բայց որոշակի փոփխություն բերել հնարավոր է: Պե?տք է արդյոք այդ "որոշակի փոփխությունը", թե? դրա արժեքը այնքան փոքր է այդ օվկիանոսում, որ ավելի լավ է թողնել ամեն ինչ իր յուղով տապակվի` սա այլ հարց է ու թերեւս այլ մեծ քննարկում է պահանջում,իմ կործիքով ամեն դեպքում յո անհրաժեշտէ նույնիսկ փոքրիկ փոփխությունն ինձ համար մեծ նշանակություն ունի:
Իսկ ինչ վերաբերում է , թե "Ինչպես ասել ոչ կոլեգային", իմ կարծիքով, եթե դասախոսի հնարավոր է այդ հարցի առաջացումը, այսինքն նրա արժեհամակարգում ընդհանրապես գոյություն ունի այդ սահմանը, որը թույլ է տալիս այդ խնդրի գիտակցումը, ապա "ինչպես" հարցը ամենադժվար հարցը չէ, դրա պատասխանը նա կգտնի: ամենացավալին նա է, որ շատերի մոտ ես հնարավորություն չեմ տեսնում հարցի առաջացման համար, քանի որ երեւույթը, որ մենք քննարկում ենք նրանց համար առօրյա է եւ ապրելակերպ:
Շատ ուրախ եմ տեսնելու, որ այս ցավալի հարցը հուզում է շատերիս (կանխավ ներեղություն եմ խնդրում ոչ իդեալական հայերենիս համար) : Արտասահմանում սովորելու տարիներին դասախոսս մի պատմություն պատմեց` ծովի ուժեղ ալեկոծումից հետո ափը ծածկված էր հազարավոր մանր ծովային աստղերով, մի տղա վազում էր ափով և հատ-հատ ծովը նետում աստղերը, մի մարդ տեսնելով տղայի ջանքերը մեկնաբանեց. "you're not gonna save all of them, see how many of them are dying on the shore, you're not gonna make any change" և տղան վերցնելով հերթական ծովային աստղը և նետելով ծովը նշեց "one more big change". Ինչ եմ ուզում ասել, ամեն մի փոքր փոփոխությամբ մենք հիմք ենք դնում այն մեծ փոփոխությանը, որը ուզում ենք տեսնել: Ինքս դեռևս լինելով ուսանող հայտարարում եմ, որ առաջինը կլինեմ, որ կաջակցեմ այն դասախոսին, ով փորձի լինել նորարար և չվախենա հանրության վերաբերմունքից: Պետք է սկսել կոտրել կարծրատիպերը, որակապես աճելու ժամանակն է:
Հետաքրքիր էր: Մեր բուհում թեստային համակարգի ներդրումից հետո շատ հեշտ է բարեխոսողներին մերժելը: Ընդամենը պետք է ասել. "Ոչինչ անել չեմ կարող: Գնահատողը կոմպյուտերն է":
Post a Comment