October 31, 2008

Ամերիկական հարևաններ

“Հարևան”սա այն բառն է, որը անօրեն, անապահով ու թշվառ Հայաստանի պայմաններում նույնիսկ` մեզանից շատերի մոտ դեռ առաջացնում է ջերմության ու հարազատության զգացում: Հարևանը այն մարդն է, որից կարող ես մի բաժակ ալյուր խնդրել, մի հատ ձու, կամ էլ խնդրել երեխայիդ նայել, մինչև դու արագ վազելով կգնաս խանութ: Հարևանը լավագույն բարեկամն է թե "ինտելլիգենտ"ների, թե "քուչի տղեքի" (քանզի քուչեն հենց բաղկացած է հարևաններից), թե դպրոցի ուսուցիչների, և թե սլեսարների ու էլէկտրիկների: Հարևանը այն մարդն է, որի` ծնունդի քեֆի ժամանակ հանած աղմուկը դու հեշտությամբ կհանդուրժես, չես բողոքի, ու, Աստված միարասցե, չեզ զանգի "միլիցա", քանի որ գիտես, որ մի օր էլ դու ես նման ծնունդ անելու, կամ մի օր նա քեզ պիտի հազար դրամ տա, երբեք չակընկալելով այն հետ ստանալ:

Մի խոսքով, մեր հասարակության (հատկապես վերջին տարիներին առաջացած) հոռի, տգեղ ու վանող երևույթների կողքին, ջերմ, ընկերական, ու մեր թերությունները հանդուրժող հարևանությունը այն քիչ բաներից է, որ շատերիս դեռ ստիպում է հայրենիքը չլքել ու չգնալ մոսկվաներ, լոսեր ու փարիզներ:

Այլ բան են ամերիկական հարևանները, գոնե նրանք, ում հետ ես եմ ապրում (քանզի չեմ հավակնի նույն բանը պդնել այս 250-միլոնանոց ազգի բոլոր հարևանների մասին): Ես ու ընտանիհքս ապրում ենք Կոննեկտիկուտ նահանգում` մի երկհարկանի գողտրիկ շենքի երկրորդ հարկում, մի երիտասարդ զույգի վերևում: Տունը, թեև արտաքուստ աղյուսից է շարված, ներսից ներսից ամբողջությամբ փայտից է: Եւ ուստի բնակարանների ներսում ստեղծվում է հոյակապ ձայնահաղորդում` վերևի բնակարանից ներքև, և փոխադարձ: Ինչպես ասել են Իլֆը և Պետրովը իրենց անմահ "Տասներկու աթոռ" երկում, "փայտե սալիկները ձայնի լավագույն հաղորդիչ են" (фанера лучший проводник звука): Եւ ուրեմն երկու շաբար առաջ, ներքևի հարևաններս, որոնք երիտասարդ զույգ են, չունեն երեխաներ, բայց, հավանաբար, ունեն լիքը ընկերներ, որոշեցին քեֆ, կամ, ավելի ճիշտ (տեղի համն ու հոտը պահպանելու համար, օգտագործեմ տեղական եզրույթը) “փառթի” կազմակերպել: Հավաքը սկսվեց ժամը 9-ի կողմերը, ու տեևեց միչև ուշ գիշեր: Գնալով ուժեղացող գվվոցն ու խոսակցությունները աստիճանաբար վերածվեցին ճիչերի ու հարբաց բացականչությունների, ու գիշերվա ժամը երկուսի մոտ մի խումբ տղա ու աղջիկ սկսեցին վազվզել բնակարանով մեկ` բղավելով, ծիխաղելով, ու էլի եսիմ ինչ հիմարություներ անելով: Ես ու կինս համբերատար տանում եինք, նույնիսկ պապիկ-տատիկավարի մի քիչ ուրախանում, որ "ջահելները տենց հավեսով քեֆ են անում": Եւ այդ ամենը` չնայած այն փաստին, որ "фанера лучший проводник звука"

Եւ չնայած այդ ամենին, մտքներովս էլ չանցավ բողոքել, և, Աստված միարասցե, բողոք ուղղել բնակարաների վարչությանը, քանզի լավ հայ հարևանների ոգով, պատրաստ եին տանել մեր հարևանների փոքրիկ թերացումները, քանզի, "դե հարևան մարդիկ են էլի, մի օր քեֆ են անում, թող ուրախանան, վայիս չլնենք":

Ինչևէ, եկավ մեր աղմկելու հերթը: Եւ այն էլ ինչ աղմկել՜, ընդամենը մի քիչ ուշ որոշեցինք բազմոցի տակը փոշեծծիչով մաքրել, քանզի դրա վրա հյուրերին պիտի պառկացնեինք և չեինք ուզում, որ փոշոտ լինի: Եւ քանի որ հյուրեր ունեինք, վեց ոտքի փոխարեն, հատակին քայլում էին տասը: Եւ փայտե սալիկների վերս նշված հատկության շնորհիվ, մեր (դարձյալ երանությամբ կրկնեմ այդ ջերմ բառը) ՀԱՐԵՒԱՆների տանի աղմուկը երկու հինգերորդով շատացավ, չհաշված, իհարկե, փոշեծծիչի ձայնը: Եւ, ինքներդ կարող եք պատկերացնել, սա երբեք չի համեմատվի այն հարբած աղմուկի հետ, որ տևեց մի քանի ժամ դրանից երկու շաբաթ առաջ` նրանց փառթիի ժամանակ: Եւ երբ մեր սիրալիր հարևանը դուռը ծեծեց, ես չթողեցի որ նա սկսի խոսել, և առաջինը ներողություն խնդրեցի մեր հանած աղմուկի համար, ասելով, որ դա չի կրկնվի: Եւ իսկապես, վերջ ի վերջո, ժամը տասներկուսն էր, և գուցե մարդիկ պատրացտվում էին քնել:

Ու քանի որ այդ երիտասարդի հետ ոչ միայն ոչ մի անգամ սուրճ չեինք խմել մեր տանը (առավել ևս` նրանց), այլև նույնիսկ անունը չգիտեի (քանզի ամեն անգամ մեզ տեսնելիս այտոսկրերի վրայի մաշկը բարձրացնում էր ու իջեցնում բերանի անկյունները` երևի փորձելով ժպտալ, գլուխը քաշում էր ուսերի մեջ, ու շտապ հեռանում` տիպիկ ամերիկական պահվածք), նրանից չեի էլ ակնկալում նորմալ հայ հարևանի հանդուրժողականություն: Դե, իհարկե, կարող էի ասել, “բա որ դուք էն օ՜րը ճըտ էիք ու աղմկում էինք, մենք բան ասցի՞նք”, բայց մտածեցի, “մարդիկ մի անգամ քեֆ են արել, հարամ չանեմ”: Իմ հայկյան նախնիներից ժառանգած ոգու մեծությունը թույլ չտվեց ինձ “էրեսով տալ”:

Սակայն միայն այն ժամանակ իսկապես զղջացի “մեծահոգությանս” համար, երբ առավոտյան նամակ ստացա բնակարանների վարչությունից, ուր ասվում էր, որ մեր տակի (ափսոս էլ է այդ բառը ասեմ) հարևանները բողոքել են, որ ոչ միայն հսկայական աղմուկ ենկ բարձրացրել փոշեծծիչով, այլև անգամ նրա զգուշացումից հետո այդ աղմուկը շարունակվել է… Եւ որ ամենավրդովեցուցիչն էր, ոչ մենք շարունակաբար գիշերները աղմկում ենք ու չենք թողնում իրենց` քնել:

Այ այստեղ “ֆազս գցե՜ց”: Ինձ զգացի ինչպես Իսրայել Օրին կամ Հովսեփ Էմինը, որոնք իրենց հայկական միամտությամբ հայացքներն ուղղել էին դեպի Հյուսիսի ու Արևմուտքի ավելի հզոր, բայց ոգով բարբարոս ազգերը, ու վերջում հայտնվեցին թղթե շերեփը ձեռքներին: Կամ ինչպես մեր մեծն Արշակ թագավորը, որը, գտնվելով նենգ Շապուհի պալատում, որի մի մասը ծածկված էր հայկական, մյուսը` պարսից հողով, հայկականի վրայով քայլելիս հողորտում էր, իսկ պարսից հողի վրա կանգնելով` ընկճվում: Ես էլ, ինչպես Արշակը, զգացի ինձ ինչպես բարբարոս թշնամու երկրում գտնվող, սակայն իր հողի վրա կանգնած մի հայ արքա: Ուզեցի իջնեմ հարևանիս մոտ, դուռը ծեծեմ, բռնեմ օձիքից ու, թեև ապեռոյական ենթամշակույթը չեմ սիրում, ասեմ, “ապպպպպեեեեեեեե, էս վրես միլիցա ե՞ս բերե. չեիր կարա՞ գայիր տղավարի խոսաինք: Խի՞ ես մեջդ քցե”: Սակայն, բնականաբար չարեցի, քանի որ գտնվում էի բարբարոսների հողում, ու եթե այդպես անեի, էլ ավելի շատ բարբարոսներ պիտի գային, ու ինձ տանեին “քաղմաս”, իրենց հասարակական կարգ կոչվածը խանգարելու համար:

Եւ ուստի ձեռք եմ քաշում այս երկրում “հարևան” հասկացությանը գոնե հեռավոր կերպով հիշեցնող բան գտնել: Այսուհետ ես էլ, հարևաններիս տեսնելիս, պիտի կնճռոտեմ այտոսկրերս, իջեցնեմ բերանիս անկյունները, ասեմ “հայ” (չէ, “հայ”-ը այդ ես եմ, ավելի ճիշտ` “hi”), գլուխս քաշեմ ուսերիս մեջ, հայացքս իջեցնեմ, ու անցնեմ իմ ուղիով այս բարբարոսների երկրում, ու “ընկեր”, “հարևան”, և նման մի շարք բառեր լոկ դատարկ հնչյուններ են: Պիտի անցնեմ ուղիովս, էլ ավելի ամուր որոշելով վերադառնալ Հայաստան, ուր անօրինության, անապահովության, ու ամենաթողության հետ մեկտեղ, կան մարդկանց մի խումբ, որոնք քեզ կարիքի պահին մի բաժակ ալյուր կտան, երեխայիդ կնայեն, իսկ եթե քաղաքական հայացքներիդ համար քո հետևից “քաղմասից” գան, քեզ իր բնակարանում ապաստան կտա:

30.10.2008 Նյու Հեյվեն

October 22, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՐԱՊԱՐԱԿԵՔ ՈՂՋ ՑՈՒՑԱԿԸ

/Թույլ տվեք հավատալ Ձեզ, պարոնայք/

Մենք երկրորդ անգամ ենք դիմում ձեզ: Առաջին մեր նամակի հետքերով մեր հանդիպմանը թվաց, որ մեր երկրի, մեր հասարակության զարգացման շուրջ մեր մտահոգությունները հասկացվեցին: Թվում էր, որ առանցքային խնդիրների շուրջ մոտեցումների մեծ տարբերություններ չկան: Սակայն դեպքերի զարգացումները հակառակն են ապացուցում: Անցած ամիսների ընթացքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ իշխանությունների խոսքի և գործի մեջ անջրպետը ոչ միայն չի լցվում, այլև` մեծանում է: Սակայն այսօրվա մեր բաց նամակի կոնկրետ առիթը Սարգիս Հացպանյանի գլխին կախված արտաքսվելու տագնաåն է:

Ինչպե±ս է լինում, որ այլ երկրներում ազնիվ քաղաքացու համարում ունեցող հայերը Հայաստանի իշխանությունների կողմից դառնում են անընդունելի և հետապնդվող, և ինչպե±ս է լինում, որ Հայաստանի բնակչության կողմից ամենավատ և անազնիվ համարում ունեցող մարդիկ Հայաստանի իշխանությունների կողմից համարվում են ազնվագույններ,- այս հարցերը, հավանաբար, երբևէ պատասխան չեն ունենալու գոնե ձեր կողմից: Հասկանալի է, անշուշտ, որ ազնվության և բարոյականության, առաքինության և ստորության վերաբերյալ մեր կարծիքները կարող են չհամընկնել: Ցավալին այն է, որ հրապարակային ելույթներում հնչող ձեր վերացական բնութագրերը համապատասխանում են ընդունված ստանդարտներին, բայց կոնկրետ գործողությունները հաճախ են հակասում այդ ստանդարտներից բխող անելիքներին: Թույլ տվեք, պարոնայք, հնարավորություն տվեք մեզ` հավատալ ձեզ: Այս պահին թվում է, թե մենք պետք է ուրախանանք Մոնթե Մելքոնյանի մահով: Նա, կարծեք, միակն է, որի դեպքում իշխանությունները համակարծիք են հասարակության հետ` նա ազնվագույն մարդ էր: Որովհետևէր, ոչ թե` է: Որովհետև զոհվել է: Չի խանգարում: Այլապես նրա կենդանի գոյության սոսկական փաստը կխանգարեր: Նրա մահացած գոյությունն օգնում, հնարավորություն է տալիս հայրենի իշխանություններին ցուցադրել հերոսի հանդեպ իրական վերաբերմունքը: Ընդունել նրա ազնվությունը: Առաքինությունները: Մեր երկրի, մեր ժողովրդի հերոսը եղած լինելու իրավունքը: Եթե այսօր կենդանի լիներ Մոնթե Մելքոնյանը, ու±ր պիտի արտաքսվեր, ու±մ պիտի հանձնվեր: Որովհետև ակնհայտ է, որ նրա կենդանի գոյությունն անընդունելի պիտի լիներ հայրենի իշխանությւոններին: Ինչպես այսօր անընդունելի է Սարգիս Հացպանյանի, Ժիրայր Սեֆիլյանի կենդանի գոյությունը: Նրանք եկան և տարբեր ձևերով մնացին: Նրանք եկան ոչ թե արձագանքելով որևէ իշխանության կոչի, այլ` արձագանքելով իրենց սրտի ցավին, իրենց սրտի կոչին:

Նրանք Հայաստան եկան ոչ թե իրենց ապրած երկրներից փախչելով, այլ` Հայաստան եկած լինելու ու հայ ժողովրդին օգնած լինելու համար: Նաև` իրենք իրենց օգնած լինելու համար, իրենց սրտի ցավը մեղմելու, իրենց երազած երկրում աշխատելու և այդ երկրին սատարելու համար, իրենց գոյության կերպը իրացրած լինելու համար: Եվ գոյության այդ կերպը մեզ` Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնությանը, հասկանալի և ընդունելի է: Հավանաբար սա եսասիրական ընտրություն է եղել: Եսասիրական չէր լինի, իհարկե, եթե նրանք Հայաստան եկած լինեին քանդվող երկրից իրենց համար բաժին պոկելու նպատակով: Այդպիսիների գալը, հաստատվելը, ապրելը հասկանալի և տրամաբանական է: Այդպիսիներին նաև կանչում են, հրավիրում են: Իսկ եթե մարդը Հայաստան է գալիս այնպիսի անհասկանալի մի բանի համար, ինչպեսսրտի ցավն է”, կասկածելի է: Եվ` վտանգավոր: Վտանգավոր է, քանի որ նրա սրտի ցավը հաճախ շարունակվում, գուցե ավելանում է Հայաստանում: Եվ այդ սրտի ցավից նրանք խենթություններ են անում: Սենթ Էքսզյուպերիի խոսքերով ասած, զբաղված մարդկանց նրանք խանգարում ենփողերը հաշվել”` խոսելով ինչ որ վարդերի կամ մի կոնկրետ վարդի մասին: Եվ եթե նրանք չեն հասկանում, որ իրենք իրենց գործն արդեն արել են և պիտի գնան, նրանց կամ պետք է դա հասկացնել, կամարտաքսել: Հայաստանըլուրջ մարդկանց երկիր է”, որտեղ փոքրիկ իշխանները` սիրո մասին դատարկ խոսողները խանգարում են: Խանգարում են իրենց անմնացորդ նվիրումով: Խանգարում են նրանով, որ նվիրումը երկարում է. գործդ արեցիր` հասկացանք, շնորհակալ ենք, դե հիմա վեր կաց ու գնա: “Փող ենք հաշվում”, ժամանակ չկա:

Հայաստան երկրի պարոն Նախագահ

Երբ Դուք ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ ասացիք, որ հայերիս ուժը մեր բազմազանության մեջ է, մենք շատ ուրախ էինք, քիչ էր մնում հավատայինք, որ դա Ձեր անկեղծ կարծիքն է: Որ Դուք հավատում եք դրան: Բայց այսօր Դուք Ձեր առաջ ունեք ձեզնից տարբերվող Սարգիս Հացպանյանին, որ, պարզվում է, մեր ուժի մասնկիը չէ: Նրան Հայաստանից արտաքսում են, որքան մենք կարող ենք հասկանալ, իրտեսակիհամար: Թե այլ պատճառներ կան` ասեք այդ մասին, ասեք, որ հավատանք Ձեզ: Ասեք, որ մեր բազմազանությունը Ձեզ ոգևորում է, բայց ահա Սարգիս Հացպանյանի կենդանի ներկայությունը վտանգ է սպառնում Հայաստանի հասարակությանը և Հայաստան երկրին` կոնկրետ այս կամ այն բանի համար: Այլապես ստիպված ենք մտածել, որ Սարգիս Հացպանյանի ներկայությունը կոնկրետ Ձեզ է խանգարում: Ձեզ շատերս ենք խանգարում, խանգարում ենք մեր տեսակով: Ոչ թե երկրին, հասարակությանը, այլ` Ձեզ:

Բոլորս չէ, որ հերոսներ ենք: Բայց քաղաքացիներ ենք, հուսանք` պարկեշտ մարդիկ, օրինապահ քաղաքացիներ: Միշտ չէ, որ մենք համարձակվում ենք օրենքով մեզ վերապահված իրավունքներից օգտվել: Թերևս որովհետև հերոսներ չենք: Որովհետև մեր երկրում նույնիսկ հերոսները միշտ չէ, որ քաջություն ունեն իրենց իրավունքներից օգտվել: Շատերը փորձում են տեսականորեն հասկանալ, թե իրենց ինչ իրավունքներ են վերապահում ոչ թե օրենքները, այլ` իշխանությունները, և ջանում ենտեղավորվելայդ վերապահումների շրջանակում: Ենթադրաբար չպետք է խոսել արատավոր երևույթների մասին, սրտիդ ցավի մասին, կարծիքիդ մասին: Գողին գող չպետք է անվանենք, չինովնիկի առաջ յոթ անգամ պիտի խոնարհվենք, շնորհակալ լինենք, երբ ոստիկանական բաժանմունքի քննիչն անհայտ պատճառով տեղամաս տարվածի հանդեպ մի ապտակով է բավարարվում, շնորհակալ լինենք, երբ մարդուն կարող են ծեծելով սպանել, բայց բավարարվում են ծեծելովԱռայժմԵրախտապարտ լինենք, որ ֆիզիկապես կենդանի ենք, ապրում ենք, անկախ արժանապատվության ամենօրա նվաստացումներից:

Հայրենի իշխանություններ, անկեղծորեն դիմում ենք ձեզ, պարզ հարցնելով` քանի±սս զոհվենք, որ չարատավորվենք: Որ պարկեշտ քաղաքացիները մեր երկրում ապրելու իրավունք ունենան: Ի±նչ չանենք, որ մեզ չարտաքսեք: Դեռ քանիսին և ում եք արտաքսելու: Հրապարակեք, խնդրում ենք, մարդկանց ցուցակը: Դեռևս մարտին, պարզվում է, Սարգիս Հացպանյանին զրկել եք Հայաստանում ապրելու իրավունքից, բայց միայն այսօր եք այդ մասին ասում: Գուցե մե±նք էլ ենք արտաքսվածների ցանկում:

Հայաստան երկրի պարոն Նախագահ

Մենք` Հայաստան երկրի պարզ, օրինապահ քաղաքացիներս իրավունք ունենք իմանալ Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու իրավունքից զրկելու պատճառները: Դա չի կարող գաղտնիք լինել: Համոզեք մեզ, որ այդ պատճառներն օրինական են: Գուցե սխա±լ է եղել: Մարդուն որևէ երկրում, առավել ևս հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու համար շատ զորավոր պատճառներ պետք է լինեն: Եթե Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու իրավունքից զրկելու զորավոր պատճառներ չկան, մնում է, որ մենք ինքներս հրաժարվենք մեր երկրի քաղաքացիությունից և դիմենք մեր հասարակությանը` քաղաքացիությանից հրաժարվելու առաջարկով, քանի դեռ մեր հայրենի իշխանություններն իրենց չեն արտաքսել: Իսկ գուցե և արդեն արտաքսել են, բայց դեռ չգիտենք:

Հրանուշ խառատյան, ազգագրագետ

Զարուհի Մուրադյան, նկարչուհի

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսյոր

Գագիկ Կիլիկյան, գրող

Գագիկ Գինոսյան, պարուսույց

Արամ Թալալյան, թավջութակահար

October 20, 2008

Գլենդելան Էտյուդ

Գլենդելյան Էտյուդ

Թռչեի մտքով տուն...

Հորդառատ անձրեւ է հոսում,

Հորդառատ անձրեւ` Լոսում:


Երեւանը հեռու, հեքիաթային մի երկիր է,

Դիմացիս կանգնածի աչքերում`

Անասելի ցասում:


Փողոցում մեկը հայերեն հազում է,

Ինչ-որ սեւ(ական)` սպիտակ բոթասներով,

Վազում է:


Դիմացիս կանգնածը (պարսիկ, թե մեքսիկ)

Անպարկեշտ բառեր է ինձ նետում,

Հերքելով իմ` ծնված լինելու իրավունքը.

Ես նրան պարզապես կասեմ` սիկ...


Մեքսիկը

Զարմացած բաձրացնում է ունքը:

Մերսեդեսը շարունակում է խաղաղ ընթացքը,

Ղեկի մոտ նստած Գագոն քորում է շրթունքը:


Արտացոլված մերսեդեսի ջինջ հայելում,

Գագոյի` պլանից կարմիր, խոր աչքերում,

Հայրենիքիս բազմաչարչար, արնով օծված,

Արնաշաղախ, ջինջ երկինքն է երեւում:


Ցոլվում, հալվում...

Հալվում եմ ես քաղցրահչյուն մեղեդիի

Անուշահունչ, մեղմ օրորից...

Այն փոքրիկ պլաստմասսաե անցքից

Անդին,

Մի հերթական Անդի,

Իր թմփլիկ շուրթերով

Խոստանում է սիրելիին

Նրա մոտ գալ գիշերով...


Գագիկը` ծանրաբեռնված հուշերով,

Հառաչում է:

Իսկ հայրենիքը կանչում է, կանչում է...

28.12.2004 Գլենդել

Հին շոր, հին կոշիկ, հին շոր

ÐÇÝ ßáñ, ÑÇÝ ÏáßÇÏ , ÑÇÝ ßáñ


ÐÇÝ ßáñ, ÑÇÝ ÏáßÇÏ, ÑÇÝ ßáñ...

ÎÛ³ÝùÁ ÑݳÝáõÙ ¿, Ýáñ³ÝáõÙ,

Úáõñ³ù³ÝãÛáõñ Ù³Ýñ ¹³éÝáõÙ ¿ Ëáßáñ,

ÐÇÝ ¿ ¹³éÝáõÙ ³Ù»Ý ûñ ³Ù»Ý ÙÇ Ýáñ:


àõ ³Ù»Ý ßáñ, ³Ù»Ý ÏáßÇÏ

ØÇ ûñ ¹³éÝáõÙ ¿ ÷áßÇ:


سÝÏáõÃÛáõÝÁ ٻͳÝáõÙ ¿,

лé³ÝáõÙ ¿ ÑáõßÇÏ,

²ÝÓ³ÛÝ, ϳñÍ»ë ÙÇ Ù³ÝáõÏ ³ÝÏáßÇÏ,

Ðáõß»ñÇÝ ÝëïáõÙ ¿ ÷áßÇ:


ê³Ï³ÛÝ, å³ïé»Éáí áõÕ»ÕÇë ϳßÇÝ,

²ÛÅÙ ¿É ÉëíáõÙ ¿,

γñÍ»ë Ïáñ³Í ÙÇ ûñáñáó³ÛÇÝ,

öáÕáóÇ ³Õù³ï Í»ñáõÏÇ`

"ÐÇÝ ÏáßÇÏ, ÑÇÝ ßáñ, ÑÇÝ ÏáßÇÏ..."

21.8.2005, ºñ»õ³Ý

Հայաստան Երկիր - Hayastan Yerkir: Թարգմանություն Հաֆեզից (agar an tork e shirazi...)

Հայաստան Երկիր - Hayastan Yerkir: Թարգմանություն Հաֆեզից (agar an tork e shirazi...)

Թարգմանություն Հաֆեզից (agar an tork e shirazi...)

Եթե այն թուրքը Շիրազցի սիրտս առնի իր ափի մեջ,

Ողջ Սամարղանդն ու Բուխարան կտամ նրան սիրով անշեջ:


Լից, մատռվակ, ուրախ գինին, որ Դրախտում նունիսկ չկա,

Ռոքնաբադի ծաղկուն ափին, Մոսալլայի բաղերի մեջ:


Ուր են, ավաղ, շրջիկները` անհոգ, ուրախ ու սիրառատ,

Թուրք այն խանի նման սիրտս ճարակեցին հրի անշեջ:


Իմ անկատար սիրո` սիրտը սիրեցյալի կարիք չունի,

Ինչին է պետք սիրուն դեմքին զուգվել իզուր այս կյանքի մեջ:


Հմայքը այն, որ Հովսեփը ճանաչել է, ծանոթ է ինձ,

Զուլեյխան էլ մեղք է գործում իր սիրային տարփանքի մեջ:


Թե սուր խոսքով ինձ պարսավես ու հայհոյես` կօրհնեմ ես քեզ,

Կծու խոսքը քաղցր է հնչում սիրեցյալի շուրթերի մեջ:


Ուշ դիր, ջանս, իմաստունին, քանզի կյանքից վեր են դասվում

Իմաստնությունն ու խրատը` ծեր գիտունի խոսքերի մեջ:


Գինուց խոսիր, տաղասացից, ու մի փնտրիր իմաստ կյանքի,

Քանզի ոչ ոք չի թափանցել այդ անսահման խորհուրդի մեջ:


Տաղ ասացիր, երգ կապեցիր, խոսքդ անուշ ասա, Հաֆեզ,

Որ քո երգին Աստված բաշխի Ծիր Կաթինի ոսկին անշեջ: