November 27, 2008

Աստված իմ (Թարգմանություն եբրայերենից)

Հասմիկ Թովմասյան և Մուշեղ Ասատրյան
Աստված, ուզում եմ գիտենաս,
Որ այս գիշեր տեսա երազ,
Բարձր երկնից մի ջինջ հրեշտակ
Մոտս եկավ` ձյունաճերմակ,
Նայեց դեմքիս` որևորված,
Ու ինձ ասաց.

Եկել եմ ես հեռուներից`
Ջինջ երկնքից,
Ու բերել եմ լայն թևերիս
Մանուկներին ողջ աշխարհի`
Խաղաղության մեծ ավետիս:

Երբ արթնացա սակայն` ճերմակ
Չքացել էր այն հրեշտակը,
Մնացել էի ես անհեթեթ
Երազիս հետ:

Աստված, ուզում եմ գիտենաս,
Որ այս գիշեր տեսա երազ,
Կապույտ ծովից մի ջինջ հրեշտակ
Մոտս եկավ` ձյունաճերմակ,
Նայեց դեմքիս` որևորված,
Ու ինձ ասաց.

Եկել եմ ես հեռուներից`
Խոր օվկիանից,
Բերել եմ ես լայն թևերիս
Մանուկներին ողջ աշխարհի`
Խաղաղության մեծ ավետիս:

Երբ արթնացա սակայն` ճերմակ
Չքացել էր այն հրեշտակը,
Մնացել էի ես անհեթեթ,
Երազիս հետ:

0 comments:

Post a Comment